ՆԱՏՕ-ի առաջնորդները կքննարկեն ռուս-ուկրաինական պատերազմը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաֆորմատով դիմելու է ՆԱՏՕ-ի առաջնորդներին

Մարտի 24-ին Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը՝ նվիրված Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Գագաթնաժողովին տեսաֆորմատով կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին գագաթնաժողովում դիմելու է ՆԱՏՕ-ի անդամներին՝ Ուկրաինայի տարածքի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելու և հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու խնդրանքով։

«Մենք կքննարկենք Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքները, Ուկրաինային մեր ուժեղ աջակցությունը և ՆԱՏՕ-ի զսպման ու պաշտպանության հետագա ամրապնդումը անվտանգության նոր իրականության պայմաններում», — ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն