Նավթի արտահոսք է տեղի ունենում Սիրիայի ափերի մոտ

Սիրիայի ափերի մոտ նավթի զանգվածային արտահոսք է գրանցվել։ Այդ մասին հայտնում է տեղական SANA գործակալությունը: Արտահոսքի պատճառ է դարձել Սիրիայի Բանիաս քաղաքի սիրիական նավթավերամշակման գործարաններից մեկում գտնվող էլեկտրակայանից վառելիքի արտահոսքը:

Արտահոսքը հասել է Ջաբլ քաղաք, որն արտահոսքի վայրից գտնվում է 20 կիլոմետր հեռավորության վրա:

Սիրիայի շրջակա միջավայրի դեպարտամենտը և Լաթաքիայի ափամերձ նահանգի քաղաքապետարանը հայտարարել են, որ աշխատանքներ են տարվում ափերը մաքրելու ուղղությամբ:

Վարկածներից մեկի համաձայն ՝ արտահոսքը տեղի է ունեցել ջերմակայանում` վառելիքի բաքերի ճաքերի պատճառով:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն