Արման Թաթոյանը դիմել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը` դիմումին կցելով Էմինե Էրդողանի սկանդալային «հրահանգի» տեսագրությունը (տեսանյութ)

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ շտապ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ (Էմինե Էրդողանի` խմբ.) միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով Մարդու իրավունքների պաշտպանն […]

Սահմանադրական դատարանը կասեցրել է Կառավարության որոշման գործողությունը. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Սահմանադրական դատարանն իմ դիմումով հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։ Կառավարության վիճարկվող որոշմամբ երեք […]

Ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին:

Ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողների հասցեին: Այս մասին իր թվիթերյան էջում ահազանգել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։ «Իսպանացի լրագրողների թիմը մահվան սպառնալիքներ է […]

Ահազանգեր, որոնց իրավապահներն արձագանքում են միայն օրեր անց

Տավուշի մարզի Այգեստանի հանդիսությունների սրահում տեղակայված թիվ 38/36 ընտրատեղամասում տեղի ունեցած զինվորների ընտրության կադրերը օրերս ողողել են համացանցը և դարձել ՀՀ Դատախազության ուսումնասիրության օբյեկտ։ Նշենք, որ այս կադրերը համացանցում եղել են արդեն ընտրությունների օրը` հունիսի […]

Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացված 727 հաղորդում, հարուցված 32 քրեական գործ. ՀՀ Դատախազություն

2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են կայացած ընտրությունների ինչպես նախընտրական շրջանի (ներառյալ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը), այնպես էլ հունիսի 20-ին կայացած քվեարկության, […]

Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքից ազատման դիմում կներկայացնի. ArmLur.am

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքից ազատման դիմում է պատրաստվում ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նշենք, որ Ալեքսանդր Ազարյանը այն դատավորներից մեկն էր, որը, ըստ էության, համարձակվեց դեմ գնալ իշխանություններին: […]

«Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին

«Հայաստան» դաշինքի մամլո խոսնակ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին։ Ընդամենը երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում էր համերաշխության ձեռք մեկնելու մասին, […]

Նռնակ են նետել Միհրան Հակոբյանի մեքենայի ուղղությամբ

Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան անհայտ անձինք նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Պայթյունի հետևանքով վնասվել են հարևանությամբ՝ Մուրացան 176/1 տան […]

Որևէ հարկադրանք կամ պարտադրանք իմ գործողություններում չկա. Արմեն Չարչյան (տեսանյութը` azatutyun.am)

Որևէ հարկադրանք կամ պարտադրանք իմ գործողություններում չկա. եթե խնդրելուց, պահանջելուց, հորդորելուց հետո ստիպեմ որոշակի միջոցներով, որ դա անեք, այ դա է պարտադրանքը. Արմեն Չարչյան    

Ձերբակալել են Մանախին

Այսօր ձերբակալել են Արթուր Այվազյանին (ֆեյսբուքում հայտնի որպես Արթուր Եպիսկոպոսյան` Մանախ)։ Ըստ «Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրի փոխանցման Այվազյանին ձերբակալել են իշխանությունների հասցեին հայհոյանք հնչեցնելու համար։ Իրավապահ կառույցների ներկայացուցիչներն այցելել են Մանախի բնակարան կիրակի երեկոյան։ […]