Պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների վերադարձի հարցով. «Հրապարակ» (փաստաթուղթ)

Անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հարցում է արել պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով ՊՆ ներկայացուցչի հետ հանդիպում՝ գերիների վերադարձի հետ կապված հարցերով։ ՊՆ-ն պատասխանել է, որ չի զբաղվում գերիների վերադարձի հարցերով, ուստի նման հանդիպումը գտնում է ոչ նպատակահարմար։ […]

ԱՄՆ-ի վարչակազմը աջակցում է Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի կազմում ներառվելու համար

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը պատասխանել է հարցին, թե ԱՄՆ-ի վարչակազմը աջակցու՞մ է Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի կազմում ներառվելու համար։ -Այո, մենք աջակցում ենք։ Բայդենի վարչակազմը ջանքեր է գործադրում, որպեսզի ՆԱՏՕ-ի դռները բացվեն այն թեկնածուների […]

Վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ի մասնակցությամբ խոշորագույն զորավարժություններ Եվրոպայում

Էստոնիայում մեկնարկել է ԱՄՆ-ի զինուժի զորավարժությունը, որը համարվում է Եվրոպայի տարածքում վերջին 25 տարիների խոշորագույն զորաշարժը։ Այդ մասին տեղեկացնում է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը։ Զորավարժություններին մասնակցում են 2500 զինծառայող Էստոնիայից, 20 ինքնաթիռ և 25 […]

Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զենք գնել Թուրքիայից

Ադրբեջանը 2021 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Թուրքիայից գնել է 117,3 միլիոն դոլարի զենք։ Այդ մասին տեղեկացնում է թուրքական Անադոլու գործակալությունը՝ վկայաբերելով Թուրքիայի առևտրի նախարարության տվյալները։ Իսկ Թուրքիայի առևտրի նախարարության և նույն երկրի պաշտպանական արդյունաբերության […]

Հազարավոր հայ երիտասարդներ զոհվեցին հանուն «աշխարհի տերերի» կողմից Արցախի ոսկու հանքերի շահագործման

Արցախը բրիտանական ընկերության զոհն էր՝ ի բարօրություն Ադրբեջանի։ Ադրբեջանի և Հայաստանի արյունահեղ պատերազմից 30 օր անց դրսևորվեցին հավակնություններ, որոնք թաքնված էին մարտադաշտի պայքարի ներքո։ Anglo-Asian Mining ընկերությունը տասնյակ տարիներ սպասում էր հենց այդ պահին։ 1997 […]

Հավանաբար Բաքվում «խաղաղության են պատրաստվում». մեկ օրում 6 ռազմաօդային թռիչք դեպի Բաքու

  2021 թվականի մայիսի 4-ին դեպի Ադրբեջան տեղի է ունեցել 6 ռազմաօդային թռիչք հետևյալ երկրներից,- հայտնում է t.me/arabo_dzokat տելեգրամ ալիքը։   Ղազախստան — Բաքու,  Аn-12 ինքնաթիռ Թուրքիա — Սումգայիթ, Airbus A400M-180 ինքնաթիռ Վրաստան — Բաքու,  […]

Ադրբեջանում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկչյանի նկատմամբ սկսվել է դատական պրոցես

Ադրբեջանում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկչյանի նկատմամբ սկսվել է դատական պրոցես,- հայտնում է t.me/reartsakh տելեգրամ ալիքը։ Նա Հայաստան է եկել Լիբանանից` որպես կամավոր Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելու համար, և գերեվարվել է։ Ադրբեջանական կողմը մեղադրում է նրան […]

Ալիևի կողմից պարգևատրված ադրբեջանցի զինյալն ինքնասպան է եղել

Երեկ գիշերը Ադրբեջանում ինքնասպանություն է գործել Արցախի դեմ ագրեսիայի մասնակիցներից ևս մեկը` լեյտենանտ Նաբիզադե Ռուֆատ Ագայրօղլուն։ Հայտնի է, որ այս զինծառայողը պարգևատրվել էր Իլհամ Ալիևի կողմից «Ջաբրաիլի ազատագրման համար» շքանշանով։ Ինքնասպանության դրդապատճառը հայտնի չէ, սակայն […]

Տիգրան Ավինյանը 14900 դոլարով «Փսորիազ» ախտորոշմամբ ազատվել է զինվորական ծառայությունից․Արթուր Համբարձումյանի սկանդալային բացահայտումները. Politik.am

Շիրակի Պետական Համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը Politik.am-ի տաղավարում, Բորիս Մուրազիի հետ հարցազրույցի ժամանակ կատարեց մի շարք սկանդալային հայտարարություններ` մասնավորապես խոսելով ներկա իշխանության ներկայացուցիչների` զինված ուժերում չծառայելու պատճառների մասին. Մանրամասները` տեսանյութում. «Փաստարկ» լրատվականը հաջորդիվ կներկայացնի պաշտոնական […]

19 ամյա զինծառայողը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից

Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. […]