«Նիկոլ Փաշինյանի հայտնած միտքը տգիտության և դավաճանության արդյունք է». թուրքագետ

«Մարդկային ողբերգության առումով ապրիլի 24-ին ոչինչ տեղի չի ուենցել։ Դա փակված հակապետական կառույցների 235 առաջնորդների կալանավորման օրն է, — այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երեկ կառավարության նիստից հետո` հանդես գալով մի շարք վիճահարույց հայտարարություններով։

Թուրքիայի նախագահը չի զլացել նաև մեկ անգամ ևս հրապարակային ի ցույց դնել հայերի նկատմամբ խորը ատելության թուրքական սինդրոմը։ Այս անգամ նա խոստովանել է,- Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստան պետության գոյությունը ինչպես 1918 թվականին, այնպես էլ հիմա անթույլատրելի է, ուստի այս տարածքում մեր և հայերի ապրելն անընդունելի է»։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլքսանչորսյան ելույթում Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստին, Էրդողանը Բայդենի ուղերձն անվանել է «անարդար և ոչ ճշմարտացի», միաժամանակ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ն շուտափույթ կերպով հետ կկանգնի իր «սխալ քայլից»։

Պնդելով, որ «պատմաիրավական որևէ հիմք չունեցող» այդ պատմությունները վրդովեցրել են իրեն ու իր հայրենակիցներին՝ Էրդողանը հայտարարել է՝ ԱՄՆ-ն և Եվրոպան իրենց մեղքերի ամոթից ուղղակի չեն կարող մարդկանց երեսին նայել։ «Ես փաստով եմ խոսում, հարգելի պարոն Բայդենի պես չեմ խոսում։ Մեր ձեռքում պատմական փաստաթղթեր կան, մենք ըստ դրանց ենք խոսում։ Բայդենն ի՞նչ փաստաթուղթ ունի։ Եթե ունի, թող հրապարակի»,- հայտարարել է Թուքիայի առաջնորդը։

Այս և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երեկ հնչեցված մի շարք այլ հարցերի շուրջ «Փաստարկ» լրատվականը զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ, լսել խնդրի վերաբերյալ պատմաբանի մեկնաբանությունները։

Վերջինս նկատում է՝ երեկ Էրդողանի հռետորաբանությունն աչքի էր ընկնում ընդգծված ագրեսիվ տոնայնությամբ.«Իր հայտարարությունների լսարանը ոչ միայն համաշխարհային, այլ հիմնական մասով Հայաստանն ու հայությունն էր, որն իր մեջ շատ հստակ ուղերձներ էր պարունակում առ այն, որ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունը տվյալ տարածքում, ըստ էության, գոյության իրավունք չունի։ Որովհետև իբր այստեղ բնակչության 80 տոկոսն, ըստ Էրդողանի, մուսուլմաններ են եղել»։

Թուրքագետը նկատում է՝ դեռ չեմ խոսում այն մասին, որ երեկվա էրդողանական հայտարութունների մեջ բազմաթիվ էին Հայոց Ցեղասպանությունը ժխտող բոլորովին նոր թեզեր, որոնցից մի քանիսն, ուղղակի, աննախադեպ կարելի է որակել. «Օրինակ պարզվում է, որ ձերբակալված, այնուհետև նաև՝ բարբարոսաբար գլխատված հայ մտավորականութունը ոչ թե մտավորական են եղել ,այլ հայկական զինված ուժերի պարագլուխներ և այլն։ Իսկ այն, որ դարասկզբին ոչ թե թուրքեն են կոտորել հայերին, այլ տեղի է ունեցել հակառակը, այս մասին մենք էլի ենք լսել թուրքական քաղաքական վերնախավի կողմից, սա նորություն չէր»,- ասում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարությունն է այսքան կատաղեցրել Թուրքիայի՝ առանց այն էլ ագրեսիվ առաջնորդին, թուրքագետը պատասխանում է՝ չի կարծում, թե խնդիրը Բայդենի հայտարությունն է, սա պարզապես առիթ էր, ևս մեկ անգամ բարձրաձայնելու հակահայկական հռետորաբանության և անթաքույց ատելության մասին, որն Էրդողանն օգտագործեց` համապատասխան ուղերձներ հղելու համաշխարհային և մասնավորապես՝ հայ լսարանին։

Այսքանից հետո, ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի՝ բոլորովին վերջերս արած այն հայտարարությունը, թե ինքը չի հասկանում որտեղից և ինչպես է ծագել հայ-թուրքական հարյուրամյակներ ձգվող թշնամանքը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը պատասխանում է՝ սա, պարզապես, Նիկոլ Փաշինյանի տգիտության և դավաճանության արդյունքն է։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն