«Նիկոլ Փաշինյանը նեկրոֆիլ քաղաքական գործիչ է». Անդրանիկ Թևանյան

«Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է։ Նա արդեն բացահայտված և հայտնի ստախոս, դեմագոգ ու թրքամետ գործիչ է։ Նրա ողջ դեմագոգիան հիմնված է հետևյալ գաղափարախոսության վրա՝ շատ լավ է, որ մենք Արցախն ունեինք ու կորցրինք, ունեցանք այդքան զոհ ու անհետ կորած զինվորներ, հիմա էլ կորցնում ենք նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որի արդյունքում, վերջապես, հնարավորություն ենք ստանում լավ ապրելու համար առևտուր անել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, — ասում է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը, «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում անդրադառնալով այսօր Ազգային Ժողովի ամբիոնից հակասական ու իրարամերժ հայտարարություններով հանդես եկած Նիկոլ Փաշինյանի որոշ մտքերին և հավելում, — մի կողմ թողնենք այն փաստը, որ ո՛չ թուրքերի և ո՛չ էլ ադրբեջացիների բերանից մենք չենք լսել համատեղ առևտուր անելու վերաբերյալ որևէ հայտարարություն, այլ միայն ու միայն մեզ վերացնելու ուղղությամբ արված թշնամական հայտարարություններ և անդրադառնանաք նրան, որ Հայաստանի Հանրապետության ղեկը շարունակում է մնալ կապիտուլյանտ, դավաճան ու թրքամետ Նիկոլ Փաշինյանի ձեռքին, ով ակնհայտորեն հոգեկան շեղումներ ունեցող անձ է»։

Քաղաքագետը նկատում է՝ թշնամու հետ բարեկամություն քարոզող վարչապետը, հավանաբար, չի նկատել, որ Հայաստանը դեռևս թուրք- ադրբեջանական տանդեմի կողմից վերջնականորեն գրավված չէ միայն այն պատճառով, որ տարածաշրջանում ակտիվ է ռուսական ազդեցության գործոնը.«Փաստորեն, ըստ Փաշինյանի տրամաբանության, ստացվում է, որ մեր լավ ապրելուն խանգարում էր Արցախի գոյությունն ու հազարավոր այն տղաների կյանքը, ովքեր կամ զոհվեցին, կամ գերեվարվեցին թշնամու կողմից, որոնց ծնողներին այդ մարդն այսօր լկտիաբար ասում է՝ գնացեք ձեր որդիներին դիահերձարաններում փնտրեք։ Եվ այս արարածը դեռ խոսում է երջանիկ ու զարգացող երկրի կառուցելու մասի՞ն… Այն, որ նա դեռևս Ազգային Ժողովի ամբիոնից խոսելու և հոխորտանքներ հնչեցնելու իրավունք ու հնարավորություն ունի, սրա մեղավորը մենք ենք, որ ժամանակին նրան չհեռացրինք ու քրեական պատասխանատվության չենթարկեցինք՝ հայրենիքը վաճառելու բացարձակ դավաճանական ակտի համար»,- ասում է քաղաքագետը։
Նիկոլ Փաշինայանն անկասկած հոգեբանական լուրջ շեղումներ ունի՝ նկատում է Անդրանիկ Թևանյանն ու հավելում՝ նա նեկրոֆիլ քաղաքական գործիչ է.«Նիկոլ Փաշինյանն իր շուրջն ամենուր մահ է սփռում։ Նրա քաղաքական կարիերան սկսվեց մարտիմեկյան 10 զոհով և ավարտվում է արցախյան երկրորդ պատերազմում տված 10.000 զոհերով։ Նա շատ լավ է հասկանում, որ այս ամենի համար իրեն դաժան քրեական պատասխանատվություն է սպասվում։ Այս է պատճառը, որ նա ամեն կերպ փորձում է կործանել Հայաստանը, թյուրիմածաբար կարծելով, թե իր փրկության միակ երաշխիքը Հայաստանի չլինելն է։ Չկա Հայաստան, չի կարող լինել նաև իր արարքների համար պատասխանատվության երաշխավորը։ Հետևաբար, սեփական կաշին փրկելու համար նա՝ թշնամու հետ ձեռք ձեռքի տված, գիտակցաբար գնում է Հայաստանն իսպառ վերացնելու ճանապարհով, սակայն հարկ է նշել, որ դա իր մոտ չի ստացվելու»,- ասում է քաղաքագետը։

Անդրադառնալով, այսօր Ազգային Ժողովի դահլիճում վերջինիս կողմից արված հակասական ելույթին և դրա առնչությամբ՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հոտնկայս ծափահարություների թեմային, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը պատասխանում է՝ կապիտուլյանտ իշխանությունն այսօր Ազգային Ժողովի դահլիճում ծափահարեց Արցախի հանձնումը, որովհետև այդ արարքին այլ մեկնաբանություն, ուղղակի, չկա։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն