Նիկոլը հրահանգել է մինչև երեկո ինձ, իմ կնոջը և Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերին ձերբակալել.Վահե Հակոբյան. ArmDaily.am

Քանի որ կուսակցության անդամները հանդիսանում են Սյունիքի խոշորացված համայնքների ղեկավարներ՝ սա Նիկոլի ու իր թափթփուկ թիմի համար հիմք է հանդիսացել մեղադրանքներ հնչեցնել, թե մենք ենք կազմակերպել նման «ընդունելությունը»։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով հնչող մեղադրանքներին, թե ինքն ու իր կուսակցության անդամներ են կազմակերպել բողոքի ակցիաները։

«Սակայն իրականությունը ժողովրդի ինքնաբուխ վերաբերմունքի արտահայտումն է»,- ասաց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ համաձայն իր ստացած տեղեկությունների՝ «Նիկոլը հրահանգել է ուժայիններին մինչև այսօր երեկո իրեն, իր կնոջը և Սյունիքի գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին ձերբակալել»։

Անդրադառնալով Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականներին՝ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել այսօր տեղի ունեցածի կապակցությամբ։ Նա նշեց, որ խորհրդակցության ընթացքում նա խախտել է առնվազն մեկ օրենք։ «Նա միջամտել է Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի կամ առհասարակ քննչական մարմինների գործընթացներին, նա նման լիազորություն չունի։ Ցանցակած ցուցում իրավապահ մարմիններին՝ դիտարկվում է որպես ապօրինի»։

Նա նաև ընդգծեց, որ Փաշինյանի այցը Սյունիք պատահական չէր։ «Այստեղ տողատակեր կան, նրա այցի մեջ բացարձակ բացակայում է որևէ տրամաբանություն։ Նիկոլի այսօրվա այցը բացարձակ պրովոկացիա էր, բայց հարցն այն է, որ այնտեղ ժողովուրդը բացարձակ չգիտի, թե ինչ է պրովոկացիան։ Սյունեցին ունի հստակ դիրքորոշում, որն այսօր արտահայտեց»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն