Նոր հարվածային «Иноходец-РУ» անօդաչու թռչող սարքերը ռուսական բանակ կմտնեն 2023 թվականից

Նոր հարվածային «Иноходец-РУ» անօդաչու թռչող սարքերը ռուսական բանակ կմտնեն 2023 թվականից (նաև հայտնի են «Сириус» անվամբ)։Այդ մասին օգոստոսի 26-ին, «Բանակ — 2021» գագաթնաժողովում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն:

«Մենք ակնկալում ենք, որ այս մեքենաների առաքումը կսկսվի 2023 թվականից»,- ասել է նա:

Ինչպես նշված է ՌԴ ՊՆ-ում` «Иноходец-РУ» մատակարարման պայմանագիրը «Кронштадт» ընկերության և ռազմական գերատեսչության միջև կնքվել է գագաթնաժողովի շրջանակներում:

Նույն աղբյուրն ավելացնում է, որ «Иноходец-РУ-ն» անօդաչու թռչող սարքի նախագծի (նաև հայտնի է որպես Orion) հետագա զարգացումն է: Այն ունի երկու շարժիչ, թռիչքի մեծ քաշ և կարող է կրել ավելի շատ բեռ:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն