Նոր մեթոդը թույլ է տալիս ԴՆԹ-ով արագորեն նույնականացնել մարդուն։ Սակայն, այս տվյալները կարող են վաճառվել երրորդ անձի։

ԴՆԹ-ի հետ աշխատանքնի նոր եղանակը մշակվել է վերջերս` Կոլումբիայի Համալսարանի հետազոտողների և գենոմի ուսումնասիրության Նյու-Յորքի կենտրոնի մասնագետների համատեղ ջանքերի շնորհիվ։ Այս տեխնոլոգիան կարելի է կիրառել տարբեր ոլորտներում։ Սակայն, առաջին տեղում ուռուցքային բջիջների հետ կատարվող փորձարարական աշխատանքներն են։

Գիտնականները նոր ծրագրային ապահովման եղանակ են մշակել։ Այն աշխատում է MinION— ի վրա, որը նախատեսված է մանրադիտակային ծակոտիներով ԴՆԹ-ի շղթաները քաշելու և նուկլեոտիդային հաջորդականությունները կարդալու համար: Այն կրեդիտ քարտի չափսի է և արժե 1100 դոլար: Քանի որ սարքը շատ փոքր է և օգտագործման համար դյուրին, այն կարող է օգտագործվել նաև մանրէներ և վիրուսներ ուսումնասիրելու համար: Սակայն, սարքն ունի սխալի բարձր հավանականություն և ցածր արագություն, ուստի նախկինում այն անհնար էր օգտագործել մարդկային բջիջների վերլուծության համար:

Հիմա գիտնականները գտել են ելքը: Նրանք առաջարկել են շահեկան տարբերակ. real time ռեժիմով կարելի է ուսումնասիրել մարդու ԴՆԹ-ն. նոր ծրագրային ապահովմամբ` MinION-ի ճշգրտությունը հնարավորինս բարձր կլինի, գրեթե կատարյալ: Մեր գենոմը եզակի է այն բանի շնորհիվ, որ յուրաքանչյուր մարդու նուկլեոտիդները տարբերվում են մյուսինից: Սարքն իր ուշադրությունը կենտրոնացնում է դրանց վրա: Դրանից հետո ստացված տարբերակների համադրությունը համեմատվում են այլ հնարավոր գենետիկ պրոֆիլների հետ:

Այս ամբողջ պրոցեսը կոչվում է «գենետիկ էսքիզի» ստեղծում։ Տեղեկատվական բազան համալրվում է տնային թեսթավորման հավաքագրմամբ։ Տարիների ընթացքում հետազոտության համար անհրաժեշտ ժամանակը կրճատվում է։ Օրինակ, պրոյեկտը ստեղծողի ԴՆԹ ճանաչման համար անհրաժեշտ է եղել ընդամենը մի քանի րոպե։

Ըստ առկա տվյալների` այս ծրագրի համար դուրս գրված գումարի շուրջ 30%-ը (մինչև 28 միլիարդ դոլար) յուրաքանչյուր տարի կորչում է։

Տնային պայմաններում կիրառվող ԴՆԹ-թեսթերի կիրառմանը մարդիկ տարբեր ձևով են արձագանքում։ Գիտնականները ողջունում են այս նախաձեռնությունը, քանի-որ համալրվում է տվյալների բազան։

Իսկ այ ԱՄՆ սենատոր Չակ Շումերը կտրականապես դեմ է տրամադրված։ Նա գտնում է, որ այս տվյալները կարող են վաճառվել երրորդ անձի։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն