Ո՞ր հարցում է «մոլորվել» Անահիտ Ավանեսյանը

Շատ ենք խոսել «բժշկական գաղտնիքի» հրապարակման անթույլատրելիության մասին։ Մատնանշել ենք, որ դրա հրապարակումը, երրորդ անձին փոխանցումը կարող է բերել ՀՀ Քերական օրենսգրքով նախատեսված հետևանքների։

Վերջերս էլ ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանրությանը հորդորեց «հարգել բժշկական գաղտնիքը», թեպետ իր իսկ հրամանով շուտով նախապատրաստվում է «բժշկական գաղտնիքի պահպանման պարտավորության լայնամասշտաբ խախտում»։

Ինչևէ, տիկին Ավանեսյանը երկու ամսվա ընթացքում երկու հրաման է արձակում «բժշկական գաղտնիքի վերաբերյալ»` 2021 թվականի հունիսի 8-ի արձակելով առաջին (N47-Ն), իսկ օգոստոսի 12-ին` երկրորդ հրամանը (N62-Ն)։

Թե կոնկրետ որ հարցում չի կողմնորոշվում Անահիտ Ավանեսյանը, դեռևս պարզ չէ, բայց որ բժշկական գաղտնիքը երրորդ անձին փոխանցելը կամ հրապարակելը ոչ միայն հակասում է Հիպոկրատի երդմանը, այլև հանդիսանում է  ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն, փաստ է։

Մ.Ն.

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն