Ո՞վ է իրականում բանակցում հայ ռազմագերիների վերադարձի հարցով. 168.am

ՀՀ վարչապետի ժպ աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և յուր յուրայինների կողմից պատվաստումների գովազդին, Սյունիքի տարածքները թշնամուն տալուն  զուգահեռ` երեկ հրապարկվեցին գերության մեջ հայտնված և խոշտանգումներով սպանված հայ քաղաքացիների անունները։

Գերիների վերադարձի հարցով զբաղվել են մի շարք պաշտոնյաներ, ովքեր սակայն որևէ կապ չունեն Հայաստանի և Արցախի իշխող ուժերի հետ։

Մասնավորապես գերիների վերադարձի հարցով զբաղվել են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, իրավաբան Սիրանուշ Սահակյանը։

Գերիների վերադարձի հարցով զբաղվող թերևս միակ պաշտոնյան Բորիս Ավագյանն է, ով ԱԺ անկախ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ համարձակվել էր բարձրաձայնել ճշմարտությունը։ Հայտարարությունից րոպեներ անց Ավագյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, այնուհետև ենթարկվել իշխանական քարոզչամեքենայի հարձակումներին։

Չնայած պաշտոնանկությանը, 168.am-ին հասած տեղեկություններով Բորիս Ավագյանը, ով հանդիսանում է գեներալ Մուրադովի մտերիմներից, այսօր էլ շարունակում է շատ ակտիվ զբաղվել գերիների վերադարձի հարցով բանակցություններով՝ առանց պետական որևէ աջակցության։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն