«Ո՞վ և ո՞ւմ դեմ է փորձում օգտագործել այս խճճված պատմությունը». Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով անդրադարձել է վերջին պատերազմի ընթացքում Իսկանդեր զինատեսակի կիրառման խնդրին.«Ո՞վ է ճիշտ և ո՞վ է սխալ, ո՞վ և ո՞ւմ դեմ է փորձում օգտագործել այս խճճված պատմությունը, որը, կարծես թե, դասական դավադրության տարրեր է իր մեջ պարունակում: Հաշվի առնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում «իսկանդերի» հետ կապված նոր «բացահայտման» կապակցությամբ թափ առած քննարկումներում և վերլուծություններում թիրախավորվում է մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը՝ կարելի է արձանագրել, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես իլհամ ալիևն էր փորձում ներկայացնել, ավելին՝ հավանաբար հարաբերություններում այն աստիճանի կնճռոտ հարցեր և սրացումներ կան, որ պաշտոնական ադրբեջանը հանուն ինչ-որ մեսիջների հղման իր մեկ ամիս առաջվա կատած հայտարարությունը հերքող տեղեկատվություն է հանրայնացնում:

1.««Իսկանդեր» կիրառվել է, բայց թե որտեղի վրա, չեմ ասի»։ Մովսես Հակոբյան 19.11.2020 թ.

2.«Ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ`Շուշիի ուղղությամբ»: Սերժ Սարգսյան 16.02.2021 թ.

3.-«Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե։ նիկոլ փաշինյան 23.02.2021 թ.»,- գրում է գեներալ- լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն