Ո՞վ կփոխարինի Տիգրան Մուկուչյանին. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր տելեգրամյան ալիքում գրել է.

Այս տարի, հոկտեմբերի 6-ին, լրանում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը և իշխանությունն արդեն ունի այդ պաշտոնն զբաղեցնողի թեկնածուին:

Իմ հավաստի աղբյուրներից ստացած շատ հաստատակամ տեղեկության համաձայն քննարկվել է երկու թեկնածություն՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ղեկավարը՝ Սաքունց) Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման բաժնի համակարգող Վարդինե Գրիգորյանի և ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր, գործող իշխանության ամենասահմանադրատգետ Վահագն Հովակիմյանի թեկնածությունները:

Սահմանադրությունը լավագույնս քայքայելու, ՏԻՄ օրենքը հրաշալի պղծելու և բազմաթիվ այլ հակապետական նախաձեռնությունները կատարյալ հաջողելու կապակցությամբ ընտրվել է հենց Վահագն Հովակիմյանը:

Այսպիսով, հոկտեմբերին ԿԸՀ նոր նախագահ կհռչակվի Վահագն Հովակիմյանը:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն