Ոչ թե հացի, այլ պատվաստման … Խայտառակ հերթ «Արմենիա» պոլիկլինիկայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կրիր դիմակ` փրկիր կյանքեր», «Պահպանիր սոցիալական հեռավորություն» կարգախոսեր, տեղաշարժման թերթիկ, «կառանտին» հյուրանոցներում, տիեզերական սկաֆանդրերով ծնունդ-շոուներ, մարզից-մարզ տեղաշարժման արգելք, պարետատուն, հեռավար անորակ կրթություն, ձեռնոցներ, շչակները միացրած երթևեկող շտապօգնության մեքենաներ, վախի մթնոլորտի տարածում …  ՀՀ իշխանությունները 1,5 տարի «պայքարում էին» կորոնավիրուսային վարակի տարածման դեմ։

«Ասֆալտին էին փռում» մաքուր օդ շնչել ցանկացողներին, տուգանում ու տուգանում էին, որ հետո այդ տուգանքները չեղարկվեն, բաժանում էին մարդկանց դիմակավորների ու անդիմակների` «դե՛ իրար կերեք» (դիմակի համար սպանության դեպքը երթուղային տաքսիում) …

Հասանք պատվաստումների փուլին։ Մոռացության մատնվեցին նախկինում կիրառվող «հակահամաճարակային միջոցառումները»։ Հիմա գովազդվում է միայն  պատվաստանյութը։

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրները մեզ փոխանցել են տեսանյութ «Արմենիա» պոլիկինիկայում տիրող իրավիճակի կադրերով։ Ըստ աղբյուրի` մարդիկ պատվաստման հերթ են կանգնել, հրմշտում են իրար, ոչ նստելու տեղ կա, ոչ շնչելու օդ։ Գտնվել են նաև քաղաքացիներ, ովքեր վարակի տարածման այս ակտիվ օջախ են բերել երեխաներին։

Ահա այսպիսի ակտիվ հակապատվաստումային քարոզ է տանում ՀՀ առողջապահության նախարարությունը։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն