Օրն այլևս 24 ժամ չէ. Երկիրն արագություն է հավաքում


Երկիր մոլորակը սկսել է արագություն հավաքել և իր առանցքի շուրջ ավելի արագ է պտտվում։ Այդ ցուցիչը փոխվում է մշտապես։ Սակայն գիտնականները հաստատում են, որ վերջին ժամանակներս արագության փոփոխությունն ավելի նկատելի է դարձել։ Այդ մասին ասվում է Science Focus կայքէջի հոդվածում։
Մոլորակում մշտական է համարվում 24 ժամվա տևողությունը։ Սակայն իրականում թիվն արդեն վաղուց տարբերվում է ։ Ավելի քան 600 մլն տարի առաջ օրը բաղկացած էր 21 ժամից ։ Յուրաքանչյուր 100 տարին մեկ՝ Երկրագնդի պտտման արագությունն իր առանցքի շուրջ դանդաղում է 1,8 միլիվայրկյանով: Դրա պատճառը Արևի և Լուսնի ձգողականության ուժերի ազդեցությունն է։
Վերջերս գիտնականները հայտնաբերել են , որ իր առանցքի շուրջ Երկիր մոլորակի ամբողջական պտույտը կազմում է 23 ժամ 56 րոպե և 4 վայրկյան։ Թե ինչու է Երկիր մոլորակը արագություն հավաքել՝ գիտնականները չեն կարողանոմ պատասխանել:
Հնարավոր է` դա պայմանավորված է սառույցների հալման արագությամբ։ Համընդհանուր տաքացման հետ կապված՝ մասնագետները մտահոգվում են, որ սառույցներն ընդհանրապես կարող են անհետանալ։

Հալոցքի ջրերն ուղղորդվում են դեպի Երկիր մոլորակի հասարակած՝ իր առանցքի շուրջ պտտվելու պատճառով, և դա կարող է ազդել Երկրի՝ իր առանցքի շուրջ պտտման արագության վրա:

Արագության վրա կարող են ազդել սեյսմիկ ակտիվությունը, եղանակը, ջրի մակարդակի փոփոխությունը և Երկրի մագնիսական դաշտը։ Սակայն դա չպետք է մտահոգի մարդկությանը, քանի որ այդ փոփոխությունը զգալու համար հազարավոր տարիներ են պետք։ Իսկ արագության փոփոխությունը կարող են գրանցել միայն բարձր ճշգրտության սարքերը։ Բացի այդ՝ գիտնականները համոզված են, որ Երկիր մոլորակը նորից կսկսի դանդաղել։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն