Որքան ժամանակ է պահպանվում կորոնավիրուսի դեմ իմունիտետն օրգանիզմում

Գիտնականները նշել են, թե որքան ժամանակ կարող են մարդու օրգանիզմում պահպանվել կորոնավիրուսի դեմ հակամարմինները: Այս մասին հաղորդում է Բարսելոնայի գլոբալ առողջության ինստիտուտն (ISGlobal)` իր պաշտոնական կայքում:

Հետազոտության համաձայն` IgG հակամարմինների մակարդակը մնում է կայուն կամ նույնիսկ աճում է վարակվելուց յոթ ամիս անց:

Փորձագետները նշում են, որ մարդկանց 75 տոկոսի մոտ, հիվանդության սկսվելուց հինգ ամիս անց, նկատվել է հակամարմինների աճ` առանց կորոնավիրուսով կրկնակի վարակման։

Մասնագետները պարզել են նաև, որ այս հակամարմիններն ապահովում են խաչաձև իմունիտետ, այսինքն` պաշտպանում են նաև կորոնավիրուսի այլ շտամերից։

Ավելի վաղ, Նովոսիբիրսկի պետական ​​համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի կենսատեխնոլոգիայի և վիրուսաբանության լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Նետեսովը նշել էր կորոնավիրուսից բջջային իմունիտետի պահպանման ժամկետը: Նա ասել էր, որ պատվաստումից կամ հիվանդությունից հետո իմունիտետը պահպանվում է շուրջ վեց ամիս: 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն