Ոստիկաններն արդեն դպրոցում են

10.03.21-ին Pastark.am կայքը ահազանգել էր, որ Նուբարաշենի թիվ 175 դպրոցի 7բ դասարանում ֆիզիկայի ուսուցիչը երեխաներին ցուցադրել էր բաց տեսարաններ պարունակող տեսանյութ։

Այսօր, Pastark.am-ի ԱՂԲՅՈՒՐԻՑ տեղեկացանք, որ ՀՀ Ոստիկանության անչափահասների բաժանմունքից տվյալ դպրոց են այցելել ոստիկաններ, ովքեր փորձել են պարզել տվյալ տեսանյութի ցուցադրման դրդապատճառը, ցուցադրելու թույլտվություն տվող անձին, հարցաքննել են դպրոցում աշխատող ուսուցիչներին, ինչպես նաև աշակերտներին ու նրանց ծնողներին։

Ողջունելի է ՀՀ Ոստիկանության պատրաստակամությունը կանգնեցնել նմանօրինակ երևույթները և դրանց տալ իրավական գնահատական։

https://test.pastark.am/ahazang-pornografian-arden-dprocu-m-e/

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն