Ոստիկանները քաղաքացիներին գետնին են տապալում և ձեռնաշղթաներով տեղափոխում ոստիկանություն. տեսանյութ

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ոստիկանները ձեռնաշղթաներ են անցկացնում քաղաքացիների դաստակներին և նրանց գետնին տապալելով` խցկում ոստիկանական մեքենաներ։

Վեճի պատճառը եղել է Ալիխանյան եղբայրներ փողոցում բարձրահարկ շենքի կառուցումը  (հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ»): Տեղի բնակիչները պնդում են, որ շինարարությունն ապօրինի է և պահանջում են  հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Արդյունքում վեճը վերաճեց ոստիկանների հետ ծեծկռտուքի, մի քանի ցուցարարներ ձեռնաշղթաներով տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն