Ոստիկանությունից Փաշինյանին զգուշացրել են.

Mediaport-ի տեղեկություններով`  Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու։ Փաշինյանը ցուցում է տվել, որ հանրահավաքից հետո կայանալիք երթը իբր ինքնաբուխ շարժվի ՀՀ նախագահի նստավայր՝ պահանջելու նախագահի հրաժարականը։

Ոստիկանությունից Փաշինյանին զգուշացրել են, որ այդ որոշումը կարող է ողբերգական ավարտ ունենալ՝ հաշվի առնելով այն, որ իր հրաժարականը պահանջող քաղաքացիները արդեն մի քանի օր է նստացույց են անում Բաղրամյան պողոտայում, Փաշինյանը պատասխանել է, որ իրեն միևնույնն է, Արմեն Սարգսյանի հարցերը պետք է լուծել այսօր և այդ եղանակով։

Ինչ է սա, եթե ոչ քաղաքացիական պատերազմի գիտակցված հրահրում։

Թողնել մեկնաբանություն