Ոստիկանը նստասայլկով քաղաքացուն նկատողություն արեց Փաշինյանին Նիկոլ ասելու համար. տեսանյութ

Տեսանյութը` ՓաստԻնֆոյի

Այսօր քաղաքացիները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ։ Միևնույն ժամանակ քաղաքացիները պատմում են, որ գիշերը վախենում են ԱԹՍ-ներից ու տարածքում շրջող թուրքերից։

Բողոքի ակցիային մասնակցում է նաև նստասայլակով մի քաղաքացի, ով պահանջում է «Նիկոլին»։

«Ուրա՞ Նիկոլը, պտի գա ստեղ, թուրքերն էկել են»,- բողոքում էր նա։ Ծառայություն իրականացնող մի ոստիկան սկսեց սաստել նստասայլակով քաղաքացուն։

«Նիկոլ չի, պարոն վարչապետ է»,- ուղղեց նա։ Իսկ նկատելով տեսախցիկները` նույն արտահայտությունը կրկնեց մի քանի անգամ, ավելի բարձր ձայնով ու ոգևորությամբ։

Ստեղծվում է տպավորություն, որ սույն ոստիկանին սահմանային իրավիճակը, տարածքում վխտացող թուրքերը, googlemaps ծրագրով փոխված ճանապարհը, քաղաքացիների ու գյուղացիների անհանգստությունն այնքան չեն մտահոգում, որքան այդ նույն տարածքում ընտրական մեծամասնություն հավաքած Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանությունը։

Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն ենք հրավիրում անձնվիրությամբ ծառայություն մատուցող ու յուր անձը պաշտպանող ոսիկանի վրա։ Գուցե մի մեդալ էլ իրե՞ն տաք։

Սակայն, մի հարց այնուամենայնիվ տարակուսելի է ու գցում է շփոթության մեջ։ Արդյո՞ք սույն ոստիկանը «Նիկոլ» բառը համարում է վիրավորանք։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն