Ու՞մ է կտրականապես արգելվում պատվաստել կորոնավիրուսի դեմ։
ՌԴ-ում Ռոսպոտրեբնադզորը հրապարակել է այն ոլորտների ցանկը, որոնց աշխատակիցները պետք է պատվաստվեն մինչև հուլիսի 15-ը։ Դրանք են.
- ծառայությունների ոլորտը;
- բնակարանային և կոմունալ ծառայությունները;
- մանկավարժները;
- առևտրի ոլորտի աշխատողները;
- բուժաշխատողները:
Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Գոյություն ունի կորոնավիրուսի պատվաստումների պաշտոնական հակացուցումների ցանկ: Հետևաբար, եթե որոշեք պատվաստվել, ապա խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել այդ ցանկը և ապա նոր որոշում կայացնել։
Հայաստանում բնակչությանն առաջարկվում է երեք պատվաստանյութ.
- «Sputnik V» կամ «Гам-КОВИД-Вак»
- «AstraZeneca»
- «Կորոնավակ»
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների բժշկական հակացուցումները տարբեր են յուրաքանչյուր դեղամիջոցի համար: Այսօր ներկայացնում ենք Sputnik V պատվաստանյութի հակացուցումների ցանկը։
- մարդիկ, ովքեր գերզգայուն են պատվաստանյութի բաղադրիչների նկատմամբ
- ծանր ալերգիա
- քրոնիկական հիվանդություններ` սուր փուլում
- հղի եւ կրծքով կերակրող կանայք
- 18 տարեկանից ցածր մարդիկ
Կան մարդիկ, ովքեր պետք է զգուշություն ցուցաբերեն այս պատվաստանյութը ստանալիս։
«Զգուշորեն» նշանակում է, որ ստորև թվարկված հիվանդություններով ոչ բոլոր մարդիկ կարող են պատվաստանյութ ստանալ: Շատ բան կախված է անձի առողջական վիճակից:
Պատվաստումից առաջ անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցել և անցնել հետազոտություններ։ Ցանկում ընդգրկված են.
- էնդոկրին խանգարումներ;
- երիկամների, լյարդի քրոնիկ հիվանդություններ;
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ;
- ուռուցքներ;
- աուտոիմուն հիվանդություններ;
- էպիլեպսիա։
«Փաստարկ» լրատվականը հետևողականորեն կներկայացնի նաև մյուս պատվաստանյութերի հակացուցումները։ Սակայն, խորհուրդ ենք տալիս պատվաստման սենյակ մտնելիս պահանջել պատվաստանյութի ներդիր թերթիկը, ծանոթանալ հակացուցումների, հնարավոր բարդությունների հետ, որից հետո` ինքնուրույն կայացնել որոշում։