Ով է Հայաստանում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներին բնակարան և սեփական տուն նվիրել. փաստաթղթեր

«Փաստարկ» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Կադաստրի կոմիտեի տրամադրած պաշտոնական պատասխանը` Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների կողմից 2011 — 2022 թթ. ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի վերաբերյալ։

Համաձայն այդ փաստաթղթի` Ադրբեջանի քաղաքացիները  2012, 2018 և 2019 թվականներին Հայաստանում ձեռք են բերել թվով 6 անշարժ գույք։

Այս փաստաթղթում հետաքրքրական է այն հանգամանքը, որ 2012 թվականին Ադրբեջանի քաղաքացու է նվիրաբերվել 1 բնակելի տուն։

Մյուս փաստաթղթի համաձայն` Թուրքիայի քաղաքացիները 2011 — 2022 թթ. ընթացքում Հայաստանում ձեռք են բերել թվով 71 անշարժ գույք։ 2018 թվականին 1 բնակարան է նվիրաբերվել Թուրքիայի քաղաքացու։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք, որը չվրիպեց «Փաստարկ» լրատվականի աչքից, այն է, որ 2013 թվականին Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված այս երկու պետության ոչ մի քաղաքացի Հայաստանում անշարժ գույք ձեռք չի բերել։

Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն