Ով որքան գումար է ստացել COVID-ի բուժումից. փաստաթուղթ

«Փաստարկ» լրատվականի տրամադրության տակ է հայտնվել 2020, 2021 թվականների և 2022 թվականի ապրիլի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում COVID-19 ծրագրի շրջանակներում բժշկական կազմակերպությունների ֆինանսավորման վերաբերյալ փաստաթուղթ։

Փաստաթղթից պարզ է դառնում, որ 2,5 տարվա ընթացքում պետական բյուջեի միջոցներից ծախսվել է շուրջ 44 միլիարդ ՀՀ դրամ։ Ամենաշատ ֆինանսավորումը ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը։ Այս կենտրոնի ֆինանսավորումը կազմել է 17,7 միլիարդ դրամից քիչ ավելի: Իսկ ամենաքիչ 9,3 միլիոն դրամի ֆինանսավորում տրամադրվել է «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ին։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ստացել է 4,3 միլիարդ դրամ։ Հիշեցնենք, որ ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողները բողոքի ձայն էին բարձրացրել առ այն, որ COVID բաժանմունքներում իրենց աշխատանքը պատշաճ չի վարձատրվել։

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը ստացել է 1,6 միլիարդ դրամ, իսկ Էրեբունի բժշկական կենտրոնը` դրեթե 500 միլիոն դրամ։

մանրամասն` կցված փաստաթղթում։

 

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն