Պաղեստինի Ինքնավարությունը դիմել է Միջազգային քրեական դատարան՝ արագացնելու Իսրայելի ռազմական հանցագործության հետաքննությունը

Պաղեստինի Ինքնավարությունը դիմել է Միջազգային քրեական դատարան՝ արագացնելու Իսրայելի ռազմական հանցագործության հետաքննությունը` նվաճված տարածքներում։ Այդ մասին տեղեկացնում է WAFA-ն։

 

Հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի կառավարությունը լիովին պատասխանատվություն է կրում Պաղեստինի ժողովրդի դեմ դաժան հարձակումների համար։Եվ ըստ որում՝ հարձակումներն իրականացվում են կրոնական սուրբ վայրերում, տներում։ Պաղեստինի Ինքնավարության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում նաև անտարբեր լռության, Իսրայելի դեմ Ճնշումներ գործադրելուց հրաժարվելու համար, որպեսզի այս երկիրը հրաժարվի ագրեսիայից և բռնություններից։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն