Պակիստանն աջակցում է Թալիբանին և սպառնում Քաբուլին՝ օդային հարվածներով

Իսլամաբադը նախազգուշացրել է Քաբուլին, որ Աֆղանստանի կառավարական զորքերի ցանկացած գործողություն, որը դուրս կմղի թալիբներին պակիստանին սահմանակից Սփին Բոլդակից,  կխափանվի Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից։ Այդ մասին հյատարարել է Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլա Սալեխը։

«Պակիստանի ռազմաօդային ուժերը նախազգուշացնում են Աֆղանստանի բանակին և ռամաօդային ուժերին այն մասին, որ ցանկացած գործողություն, որը կփորձի թալիբներին Սփին Բոլդակից դուրս մղել՝ կհանդիպի Պակիստանի ռազմաօդային ուժերի արձագանքին։ Ներկա պահին Պակիստանի ռազմաօդային ուժերն անմիջական օդային աջակցություն են դրսևորում Թալիբանին որոշակի շրջաններին»,- գրել է Սալեխը Twitter-ում։

Պակիստանի աջակցության մասին լուրը տարածվեց`  թալիբեների կողմից  Աֆղանստանի և Պակիստանի տարածքների միջև գտնվող Կանդահար նահանգի Սփին Բոլդակ ստուգիչ-անցագրային կետն իրենց վերահսկողության տակ վերցնելուց երկու օր անց։ Սոցցանցերում «Թալիբանը» տեսանյութ է տեղադրել, որում երևում է, թե ինչպես է խմբավորման սպիտակ դրոշը ծածանվում Բարեկամության դարպասի վրա` Աֆղանստանի ազգային դրոշի փոխարեն:

Հարկ է նշել, որ Պակիստանն այս շաբաթ հայտարարել է,որ անցկացնելու է Աֆղանստանի հիմնախնդրի շուրջ խաղաղության խորհրդաժողով: Նախապես հանդիպումը ծրագրել էին մեկնարկել էր հուլիսի 17-ին, սակայն հետաձգվել է աֆղանական քաղաքական առաջնորդների՝ Դոհա ուղևորության պատճառով, որտեղ տեղի կունենան բանակցություններ «Թալիբանի» առաջնորդների հետ:

Առայսօր թալիբները հսկում են Աֆղանստանի տարածքի մինչև 85% -ը, վերջին օրերին նրանք գրավել են մի քանի խոշոր սահմանային անցակետեր` Գերատ, Ֆարախ և Քունդուզ նահանգներում:

Հիշեցնենք, որ Պակիստանն այն երկիրն է, որը մինչ օրս չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն