Պարզվեց շատ դրական անձնավորություն է այդ «ոմն»-ը. Ռուբեն Մելիքյան

Իրավաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հենց նոր իմացա, որ այսօր մեր երկրի գործադիր իշխանության թիվ 2 պաշտոնյա՝ փոխվարչապետ է նշանակվել ոմն Համբարձում Մաթևոսյան, որը փաստորեն երկար ամիսներ է՝ ինչ սուս ու փուս աշխատում էր որպես Արմավիրի մարզպետ։
Դե ինչ, փորձենք դրականը տեսնել այս անձնավորության հանրային կերպարի մեջ։
Եվ այսպես՝ Համբարձում։ Շատ դրական անուն է։ Ցավոք վերջերս էապես նվազել է դրա տարածման շրջանակը։ Խորհրդանշում է Հարության 40-րդ օրը Հիսուս Քրիստոսի՝ վերև՝ դեպի Երկնային թագավորություն բարձրանալը, որը կատարվեց 12 աշակերտների աչքի առջև։
Մաթևոսյան։ Շատ դրական ազգանուն։ Մաթևոսը այն մարդն էր, որը քվեարկությամբ ընտրվեց՝ փոխարինելու դավաճան Հուդային, որպես Քրիստոսի 12 աշակերտներից մեկը։
Մի խոսքով՝ պարզվեց շատ դրական անձնավորություն է այդ «ոմն»-ը:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն