Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է մի քանի միլիոնանոց արժեքավոր սարքավորումները

Հայ բարերար Միշել Սարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանին ուղարկած թանկարժեք բժշկական  սարքավորումների վաճառքի և գումարի յուրացման մասին.

«Երկու տարվա ընթացքում ես ավելի քան 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ և պարագաներ եմ ուղարկել Հայաստանի առողջապահության և պաշտպանության նախարարություններ:

Հիմա տեղեկանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է մի քանի միլիոնանոց այս արժեքավոր սարքավորումները, որը Հայաստանին էր նվիրաբերվել ԱՆՎՃԱՐ !!!  Այրվածքների բուժման հիպերբարիկ սարքերը, որոնք ներկայացված են ստորև, նախատեսված էին այրվածքներ ունեցող զինվորների բուժման համար:
Դրանք վաճառվել են երկրից դուրս !!!! ….. Դրանցից ոչ մեկը Հայաստանում չէ, այլ վաճառվել են հատը 700 հազար դոլարով, իսկ բայց գումարը գրպանվել է !!!!
Ամոթալի և անհավատալի է, թե ինչպես կարող էր ինչ-որ մեկն այդպես դավաճանել իր երկիրն ու ժողովրդին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն