ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, զրուցելով «Փաստինֆո» լրատվականի հետ, հայտնել է, որ չի կարող մեկնաբանել հիվանդ մարդուն` ի նկատի ունենալով ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։
Այսօր, ավելի վաղ, ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` իր կողմից մարտակոչը դադարեցնելու հայտարարությունն անհեթեթ է. «Այդ հայտարարությունն անհեթեթ է, և այդ հայտարարության հեղինակը մեծ պրոբլեմ ունի։ Նա բարձրաստիճան զինվորական լինելով՝ փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես կայացրեցի որոշում, որի արդյունքում այդ շրջանը մինչ օրս մեր ԶՈՒ տրամադրության տակ է»,-ասել էր Փաշինյանը։
Մովսես Հակոբյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասաց, որ նա «ստախոս հիվանդ» է։
Անդրադառնալով հարցին, թե ինչ է պատրաստվում անել՝ հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունները, Մովսես Հոկաբյանն ասաց. «Պատրաստվում ենք գժին տանել գժանոց»։
Մանրամասները` «Փաստինֆո» լրատվական