Պատվաստանյութերի կիրառումից առաջացած բարդությունների համար արտադրող ընկերությունները որևէ պատասխանատվություն չեն կրում. Pastark

ՀՀ ԱՆ-ն ներկրել է 24.000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ, որի ժամկետն ավարտվում է ս.թ. մայիսին։  Առողջապահության նախարարությունը, հավանաբար, որոշել է ունենալ պատվաստումներից «բարդությունների» սեփական փորձը, քանի-որ բազմաթիվ եվրոպական երկրներ արդեն իսկ արգելել են AstraZeneca-ի կիրառումը, սակայն Հայաստանում այն լայնորեն գովազդվում է։

Դանիան և Նորվեգիան ամբողջովին դադարեցրել են AstraZeneca-ով պատվաստումները: Իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան և Կանադան այն արգելել են երիտասարդների շրջանում։ Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս այլընտրանքի առկայության դեպքում` հրաժարվել  իրենց իսկ արտադրության AstraZeneca-ից։

Ֆրանսիայում գրանցված 8, Իտալիայում` 4 մահվան դեպքերի պատճառը հանդիսացել է այս պատվաստանյութի կիրառման արդյունքում առաջացած գլուղեղի երակային թրոմբոզը։

Նշենք, որ համաձայն ԱՄՆ օրենսդրության` պատվաստանյութերի կիրառումից առաջացած բարդությունների համար արտադրող ընկերությունները որևէ պատասխանատվություն չեն կրում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն