Պատվաստումները չպետք է լինեն պարտադիր. Վլադիմիր Պուտին

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ շեշտել իմ մոտեցումը։ Իմ կարծիքով, պատվաստումների պարտադրանքն անտրամաբանական է և անթույլատրելի։ Քաղաքացիներն իրենք պետք է գիտակցեն դրա անհրաժեշտությունը,- ասել է Պուտինը` տնտեսական հարցերով խորհրդաժողովի ժամանակ։

Անցած շաբաթվա ընթացքում Անվտանգության խորհրդի ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ պատվաստումները պետք է դառնան պարտադիր` ելնելով «պետության և քաղաքացիների անվտանգության» նպատակահարմարությունից։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն