Պատվաստվածների կյանքն ավելի հարմարավետ է լինելու քան չպատվաստվածներինը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը: 

Նրա խոսքով, հիվանդացության «ալիքն» աճում է, երկրում պատվաստումների մակարդակն անբավարար է, և հետագայում ամբողջ աշխարհում պատվաստվածների համար ավելի հարմար կլինի ապրել, քան չպատվաստվածների:

«Պատվաստման մակարդակը դեռ անբավարար է, չնայած այն բանին, որ ստեղծվել են բոլոր պայմանները, ապահովվել է պատվաստանյութի անհրաժեշտ քանակություն երկրի բնակչության համար», — ասել է Կրեմլի խոսնակը:
Խոսելով պետության ղեկավարի օգնականի առողջության մասին, որի հետ Վլադիմիր Պուտինը կապ էր պահպանում ամբողջ օրվա ընթացքում, Դմիտրի Պեսկովը նշել է` Գուցե նա ժամանակին չի պատվաստվել, բայց պատվաստվել է: Որոշ ժամանակ նրա ջերմաստիճանը բարձրացավ 37 -ից, և ամեն ինչ հնարավորինս հեշտ անցավ»:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն