Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել միայն իրական սպառնալիքի դեպքում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, CNN հեռուստաալիքի եթերում, մեկնաբանել է Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հավանականությունը։

«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, որը հասանելի է հանրային տիրույթում։ Դուք կարող եք կարդալ բոլոր պատճառները, թե ինչու է հնարավոր միջուկային զենքի օգտագործումը», — ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել միայն երկրի գոյությանը իրական սպառնալիքի դեպքում։ «Այլ պատճառներ նշված տեքստում չկան»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ արևմտյան երկրները շահարկում են ռուսական կողմից միջուկային զենքի կիրառման թեման։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լիովին հրաժարվել է հավատալ միջուկային պատերազմ սկսելու հնարավորությանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն