Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը, որտեղ խոսվում է ռուսների և ուկրաինացիների միասնության մասին։ Փոխխոսնակը կարծիք է հայտնել, որ հոդվածը օգտակար կարող է լինել նրանց համար, ովքեր սիրում են մարդկանց բաժանել երկու ճամբարի` յուրայինների և օտարների։ Նրա խոսքը փոխանցում է lenta.ru- ն։ Բացի այդ՝ Տոլստոյը համաձայնել է նախագահի այն թեզի հետ, որ Ուկրաինան փորձում են դարձնել «հակա-Ռուսաստան»։
Նա կարծում է, որ «եղբայրական Ուկրաինայում» ընթացող իրադարձությունը «խոր ռազմավարական բեմադրված գործողություն է»:
«Բայց անգլո-սաքսերի և լեհ-ավստրիացի գաղափարախոսների հին փորձը չի օգնի հիմարացնել ուկրաինացիներին, և մենք անխուսափելիորեն կվերադառնանք մեր պատմական հիմքերին, որտեղ Ուկրաինայի իրական ինքնիշխանությունը հնարավոր է հենց Ռուսաստանի հետ գործընկերության պայմաններում», — եզրաբանում է քաղաքական գործիչը: