Պետության կողմից հարձակվողները Ձեր iPhone-ը թիրախավորել են․ Apple-ը նամակ է գրել Արթուր Վանեցյանին

ՀՀ ԱԱԾ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանն այսօր հրապարակել է Apple ընկերության կողմից իրեն ուղղված նախազգուշացնող նամակը, որում մասնավորապես ասվում է.

«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. պետության կողմից հովանավորվող հարձակվողները, հնարավոր է, թիրախավորել են Ձեր iPhone-ը

Apple-ը կարծում է, որ Դուք դառնում եք պետության կողմից հովանավորվող հարձակվողների թիրախ, որոնք փորձում են հեռահար միանալ Ձեր Apple ID-ին, որը գրանցված է a.vanetsyan@gmail.com էլ-հասցեով։ Այս հարձակվողները, ամենայն հավանականությամբ, թիրախավորում են Ձեզ՝ հաշվի առնելով Ձեր ով լինելը և իրականացրած գործունեությունը։ Եթե Ձեր սարքը վտանգված է պետության կողմից հովանավորվող հարձակվողների կողմից, նրանք կարող են հեռահար մուտք գործել Ձեր անձնական տվյալներ, հաղորդակցություններ կամ նույնիսկ տեսախցիկ և խոսափող: Թեև, հնարավոր է, որ սա կեղծ ահազանգ է, խնդրում ենք լրջորեն վերաբերել այս նախազգուշացմանը:

Apple-ը խորհուրդ է տալիս անհապաղ կատարել հետևյալ գործողությունները.

• Թարմացրեք ձեր iPhone-ը ծրագրի վերջին տարբերակով՝ iOS 15.1.1: Մենք կարծում ենք, որ պետության կողմից հովանավորվող հարձակվողները, որոնց մենք հայտնաբերել ենք, մասնագիտացված են iOS 15-ով և ավելի նոր օպերացիոն համակարգերի դեմ չեն կարող արդյունավետ գործել, այդ իսկ պատճառով, հորդորում ենք Ձեզ՝ միշտ թարմացնել վերջին ծրագրաշարը, հենց որ այն հասանելի է լինում:

• Ստացեք փորձագետների օգնություն, ինչպիսին է արագ արձագանքման անվտանգության օգնությունը, որը տրամադրվում է Digital Security Helpline ՊՈԱԿ-ի կողմից: Դուք կարող եք կապվել նրանց հետ օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր հետևյալ կայքի միջոցով՝ accessnow. org/help։

Պետության կողմից հովանավորվող հարձակվողները շատ լավ ֆինանսավորվող են։ Նրանց հարձակումները զարգանում են ժամանակի ընթացքում: Հետազոտողները և լրագրողները հրապարակայնորեն փաստագրել են նման հարձակումները հանրահայտ Cloud ծառայությունների դեմ, ներառյալ iMessage-ը, ինչպես նաև Facebook Messenger-ը, Gmail-ը, Signal-ը և WhatsApp-ը: Պետության կողմից հովանավորվող որոշ հարձակումներ ձեզանից որևէ փոխազդեցություն չեն պահանջում, իսկ մյուսները հիմնված են ձեզ խաբելու վրա՝ էլ.փոստին, SMS-ի կամ այլ հաղորդագրության մեջ ուղակելով ակտիվ հղում կամ կցված ֆայլ, որի վրա սեղմելը կամ ֆայլը բացելը կարող է վնասակար լինել։ Այս փորձերը կարող են բավականին համոզիչ լինել՝ սկսած կեղծ փաթեթների հետագծման թարմացումներից մինչև հատուկ մշակված, զգացմունքային կոչեր, որոնք պնդում են, որ ընտանիքի անունը վտանգված է: Զգույշ եղեք ձեր ստացած բոլոր հղումներից և մի բացեք որևէ հղում կամ հավելված անսպասելի կամ անհայտ ուղարկողների կողմից:

Պետության կողմից հովանավորվող հարձակվողները բարդ են և, հավանաբար, կփորձեն հարձակվել Ձեզ վրա Apple-ի հետ չառնչվող այլ ուղիներով, սարքերով և հաշիվներով: Փորձագետները կարող են լավագույն խորհուրդները տալ Ձեզ կոնկրետ հանգամանքների համար, բայց եթե չեք կարողանում կապ հաստատել փորձագետի հետ, հաշվի առեք հետևյալ լրացուցիչ նախազգուշական միջոցները.

• Դուրս եկեք բոլոր հաղորդագրություններից և Cloud ծառայություններից, ներառյալ նրանցից, որոնք օգտագործվել են պետության կողմից հովանավորվող նախորդ հարձակումների ժամանակ, որոնցից մի քանիսը վերը նշված են:
• Վերականգնել ձեր սարքի գործարանային տեսքը: Հրահանգների համար խնդրում ենք փնտրել Apple-ի աջակցության HT201252 հոդվածը հետևյալ կայքում support . apple . com։
• Փոխեք Ձեր բոլոր անձնական կայքերի և ծառայությունների գաղտնաբառերը, որոնցով մուտք եք գործել ձեր iPhone-ից:

Մենք չենք կարող տրամադրել լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչն է ստիպել մեզ ուղարկել ձեզ այս ծանուցումը, քանի որ դա կարող է օգնել պետության կողմից հովանավորվող հարձակվողներին հարմարեցնել իրենց գործողությունները՝ ապագայում հայտնաբերումից խուսափելու համար: Apple-ի սպառնալիքների վերաբերյալ նման ծանուցումները երբեք չեն պահանջի Ձեզ սեղմել որևէ հղում, տեղադրել հավելված կամ պրոֆիլ, տրամադրել Ձեր Apple ID գաղտնաբառը կամ հաստատման կոդը էլփոստով կամ հեռախոսով:

Որպեսզի ստուգեք՝ Apple-ի սպառնալիքի ծանուցումը իսկական է,թե ոչ, մուտք գործեք appleid . apple . com։ Եթե Apple-ը Ձեզ սպառնալիքի ծանուցում է ուղարկել, այն հստակ տեսանելի կլինի էջի վերևում մուտք գործելուց հետո: Խնդրում ենք չպատասխանել այս ծանուցմանը: Մենք չենք կարող վերահսկել այս հաղորդագրության արձագանքները:

* Բոլոր URL-ների մեջ տեղադրվում են բացատներ՝ հղումներ ստեղծելուց խուսափելու համար: Խնդրում ենք առանց բացատների վերամուտքագրել բրաուզերում»:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն