Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը ոչ մի իրավական ուժ չունի. Արտակ Գալստյան

«Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրեց կուսակցության ծրագրերի մանրամասները` կատարելով մի շարք բացահայտումներ։

«Ստորագրված փաստաթուղթը ստորագրման պահից անվավեր է։ Նիկոլ Փաշինյանն իրավունք չի ունեցել նման փաստաթուղթ ստորագրել։ Առաջին պայմանը կայանում է նրանում, որ Փաշինյանը չի եղել գերագույն գլխավոր հրամանատար։ Երկրորդը` Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտման դեպքում յուրաքանչյուր գործընթաց, փաստաթղթի ստորագրում պետք է տեղի ունենա միայն հանրաքվեի միջոցով, որի նորմը նույնպես պաշտպանված չէ։ Հետևաբար, միջազգային իրավունքի կոնտեքստում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միավոր չէ»,- ասում է Գալստյանը։

Մանրամասները` տեսանյութում.

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն