Փաշինյանն իր խոսքում ակնարկեց պատվաստանյութի ժամկետների մոտ լինելու մասին

«Ժամկետայնությունները ճիշտ պահպանելու համար գնում ենք պատվաստումների փոխառության»։ Այս մասին երեկ կառավարության նիստին ասաց վարչապետի ժպ Նիկոլ Փաշինյանը։

Մինչ այդ առողջապահության նախարարը ներկայացրեց, որ հիմա Վրաստանը մեզ պատվաստանյութ է տրամադրում, իսկ մենք դա կվերադարձնենք Վրաստանին, երբ ձեռք կբերենք նոր խմբաքանակ։ Փաշինյանն իր խոսքում ակնարկեց պատվաստանյութի ժամկետների մոտ լինելու մասին։

«Փաստարկ» լրատվականը ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է սպառվում Վրաստանից Հայաստանին փոխառությամբ տրվող պատվաստանյութի ժամկետը։ Ըստ խոսնակի դեռ նման տեղեկատվությունը հասնելի չէ, քանի որ ամբողջական փաստաթղթերը դեռ պատրաստ չեն։ «Սա ընդամենը դեռ առաջարկ է, փոխառության ժամանակ բնականաբար կազմվում են համապատասխան փաստաթղթեր և, երբ որ լինի փոխանակումը, կկարողանամ նաև ասել, թե երբ է սպառվում ժամկետը։ Վստահեցնում եմ, որ ժամկետների խնդիր չենք ունենա։ Այս կերպ ընդամենը երկրները փորձում են միմյանց աջակցել համավարակի դեմ պայքարում»,-  եզրափակեց Խաչատրյանը։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն