Փաշինյանը երաշխիք տալ չի կարող

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին գանգատվել են, որ իրենց վտանգ է սպառնում:

Վարչապետից իրենց անվտանգության համար երաշխիքներ են խնդրել պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Նազենի Բաղդասարյանը և այլք, ովքեր տարբեր ժամանակահատվածներում արժանացել են ժողովրդի ցասմանը: Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորել է այդ հարցով դիմել ուժային կառույցներին, ոստիկանությունում հաղորդագրություններ ներկայացնել, որպեսզի զբաղվեն այդ հարցերով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ եղել են պատգամավորներ, ովքեր արդեն դիմել են ոստիկանություն` իրենց վրա հարձակվողներից պաշտպանվելու համար։ Հիշեցնենք, որ «հարձակումներ» են եղել Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ինչպես նաեւ իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդուն էին փորձել ծեծի ենթարկել»,-գրում է թերթը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն