Փաշինյանը հրահանգել է պաժել «ըմբոստին»

ԱԺ պաշտպանության հանձնաժողովը փոխնախագահ չունի:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը չընտրվեց փոխնախագահի պաշտոնում։ Թեև այդ պաշտոնը կանոնակարգ օրենիք համաձայն պատկանում է ընդդիմությանը, սակայն իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին:

Սովորաբար պատճառն այն է լինում, որ իշխանությունն ընդդիմադիրներին չընտրելով փորձում է ընդգծել իր իշխանությունը և այդ կերպ ինքնահաստատվել: Վառ օրինակ է ԱԺ փոխնախագահի քվեարկությունը, երբ միտումնավոր տապալվում էր Իշխան Սաղաթելյանին ընտրելու գործընթացը: Սակայն այս դեպքում այլ միտում էլ կա:

«Փաստարկ» լրատվականի տեղեկություններով` իշխանական պատգամավորները Ղազինյանին չընտրելու հատուկ հրահանգ ունեն հենց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից: Պատճառն այն է, որ ԱԺ «շշերով մենամարտի» ժամանակ Ղազինյանի շպրտած շիշը հանգրվանել էր Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի մեջտեղում, թեև որևէ մեկին չէր դիպել: Փաշինյանը սա չի ներել և հրահանգել է պաժել «ըմբոստին»:

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, հավատարիմ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը Ղազինյանին ուղիղ հարց տվեց, թե արդյո՞ք միտումնավոր է շիշը նետել Մհեր Գրիգորյանի և վարչապետի ուղղությամբ: Ղազինյանը պատասխանեց, որ միտումնավոր չի եղել, պարզապես, երբ տեսել է ՔՊ-ականները պատրաստվում են հարձակվել գեներալ Օհանյանի վրա, ինքն իջել է, որ թույլ չտա գեներալին վնասեն, քանի որ ոտքի հետ կապված խնդիր ունի։ Ապա վերը նշված մարդկանց ուղղությունից ինքը շշի հարված է ստացել և ինքնաբերաբար շիշը նետել է նույն ուղղությամբ:

ՔՊ-ականները Ղազինյանին մեկ արգամ արդեն «պատժել» էին սրա համար: Նույն օրն առանց որևէ էական հիմնավորման ՔՊ-ական պատգամավոր, հայտնի «ուսապարկ» արտահայտության հեղինակ Վահանգն Ալեքսանյանը վիճաբանություն սկսեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հոկոբյանի հետ, ոտքով հարվածեց նրան և սկսեց մեծ ծեծկռտուք, որտեղ ՔՊ-ականներն առանձնակի դաժանությամբ հարձակվեցին և ծեծի ենթարկեցին Արթուր Ղազինյանին: Սա դեռ քիչ էր` որոշեցին «ըմբոստ» պատգամավորին պատժել նաև այլ կերպ:

Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության օրը ՔՊ-ականները Ղազինյանին նստեցրին մեղադրյալի աթոռին: Անհամար «անհարմար» հարցերի էին մշակել, որոնց պատասխաններն այնքան էլ հաճո չէին իշխանությանը: ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը նույնիսկ հասցրել էր ընթերցել Ղազինյանի 2016 թվականին տված հարցազրույցներն ու բառացի մեջբերումներ դուրս գրել, հարցեր ձևակերպել։ Իսկ պատասխանից հետո էլ ամեն ինչ արեց, որ ընկալվի այնպես, որ Ղազինյանը չի կարողացել պատասխանի իր հնչեցրած հարցադրումներին:

Ինչևէ, չգիտենք, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի «սիրտը հովացե՞լ է», թե՞ Արթուր Ղազինյանի «պատիժը» շարունակվելու է, բայց «Հայաստան» խբակցությունը Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն