Փաշինյանը ստեղծում է 1.200 հոգանոց բանակ` իր անվտանգությունն ապահովելու համար

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանի վախերը օր օրի ավելանում են։ Մեր աղբյուրը շեշտեց, որ նույնիսկ ալկոհոլն այլևս չի օգնում։ Փաշինյանը սկսել է վախենալ ու հետ կանգնել Հայաստանի վերջնական հանձնման ծրագրից։ Սակայն, դա նրան թույլ չեն տալիս։ Խաղի մեջ են մտցնում իր փողասեր շրջապատի այլ «զինվորիկների»։

Մեր աղբյուրի խոսքերով Փաշինյանն, իր անվտանգությունն ապահովելու համար, իրեն վստահելի մարդկանց միջոցով հավաքագրում է հատուկ նշանակության նախկին զինծառայողների` նպատակ ունենալով ստեղծել 1.200 հոգանոց բանակ։ Այս պահի դրությամբ գնում է հավաքագրման ակտիվ պրոցես։

1.200 հատուկ ջոկատայինը հսկայական ու հզոր բանակ է, որը կկարողանա պաշտպանել մեր հայրենիքի սահմանները։ Արդյո՞ք մեր նախկին հատուկջոկատայինները կփոխեն «Հայրենիքի պաշտպանությունը» «Նիկոլի պաշտպանության» հետ, դժվար է կանխագուշակել։ Եթե հայրենիք ունեն, իհարկե չեն փոխի։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն