ՓԱՍՏԱԹՈՒՂԹ. Մարզերում առաջացել է թեստերի դեֆիցի՞տ … Առողջապահության նախարարությունը չկարողացավ պարզաբանում ներկայացնել

«Փաստարկ» լրատվականն ահազանգեր է ստանում այն մասին, որ Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում (Իջևան, Մեծամոր … ) չկան COVID ախտորոշման ՊՇՌ թեստեր։ Քաղաքացիներին պարզապես ասում են` թեստ չկա, չգիտենք, թե երբ կլինի։

Մեր տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որով`

arus.beg. 1976mail.ru էլեկտրոնային հասցեից Արուսիկ Բեգլարյանը շուրջ 70 բժշկական հաստատությունների ուղարկել է հետևյալ բովանդակությամբ էլեկտրոնային նամակ.

Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացվում է Ձեզ, որ ներկա պահին մինչև COVID-19-ի ախտորոշման արագ թեստերի տրամադրումը մարզին, տրամադրվել է սահմանափակ քանակով, միայն COVID-19-ի կասկածելի հիվանդների համար  (առնվազն երկու կլինիկական ախտանիշների  առկայության դեպքում) ուղեգրել համապատասխան տարածաշրջանի բժշկական կենտրոն` ՊՇՌ թեստով նմուշառման համար։ Ելնելով վերոգրյալից խստիվ հանձնարարվում է ուղարկել միայն ընտանիքից մեկ հոգի։

Միաժամանակ ուղարկվում է կրկին ՀՀ առողջապահության նախարարի 2021թ օգոստոսի 20-ի  No65 — Ն հրամանը` հրամանով պահանջվող գործատուներին ներկայացվող ՊՇՌ թեստը պահանջելու դեպքում հրամանով սահմանված կարգով առաջնորդվել (ՊՇՌ հետազոտությունը կատարում է աշխատողը իր հաշվին)։

«Փաստարկ» լրատվականը հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց ՀՀ ԱՆ թեժ գծի հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, թե թեստերի մատակարարման հարցով զբաղվում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների  վերահսկման և կանխարգելման  ազգային կենտրոնը։

Զանգահարեցինք այդ կենտրոն, որտեղից մեզ ասացին, թե իրենց գործառույթների մեջ այս հարցը չի մտնում և ուղղորդեցին մեզ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսնչական մարմին։ Այս կառույցից էլ զարմանք հայտնեցին` պնդելով, թե իրենց գործառույթը ՀՀ ԱՆ նախարարի հրամանի պատշաճ կատարումը վերահսկելն է և սլաքներն ուղղեցին կրկին դեպի ՀՀ ԱՆ։

Այսպիսով, ստացվում է, որ նոր կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ թեստերը դարձել են խիստ անհասանելի ՀՀ քաղաքացիների համար։ Արդյո՞ք այստեղ կա դիտավորություն` քաղաքացիներին անուղղակի ձևով պատվաստումների դրդելու համար, դժվար է ասել։

Սակայն, մի տարօրինակ դրվագ չվրիպեց մեր աչքից` ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ COVID-Ի ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԱԳ ԹԵՍՏԵՐ (ինչպես որ գրված է նամակում), ԵԹԵ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՊՇՌ ԹԵՍՏԵՐ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն