Կիրթլենդում ԱՄՆ ռազմաօդային ուժերի լաբորատորիայի փորձագետները վերլուծական զեկույց են կազմել` Պենտագոնի ֆինանսավորմամբ ուղղորդված գործողությունների զենք ստանալու վերաբերյալ։ Զեկույցում ներկայացված է ԱՄՆ բանակի սպառազինությունը՝ 40 տարի անց: Այդ մասին տեղեկացնում է ռազմական՝ The Drive տեղեկատվական կայքէջը։
Ամերիկացի ռազմական փորձագետների կարծիքով՝ տվյալ պահին աշխարհն ուղղորդված գործողությունների զենքի մշակման շրջադարձային փուլում է: Մասնավորապես՝ամերիկացի զինվորականներն ապագայում կունենան ուժային դաշտի տեխնոլոգիաներ` պաշտպանության մի քանի մակարդակով։ Ուժային դաշտը հակահրթիռային պաշտպանության նորարարական համարժեքն է, որը միևնույն ժամանակ ունակ է պաշտպանելու անօդաչու թռչող սարքերից և հակառակորդի այլ օդային հարձակման զենքերից։
Մասնավորապես՝ այդ զենքի մշակման հիմքում կարող են լինեն լազերներն և էլեկտրամագնիսական համակարգերը։
«Դրանք այնքան էլ «Աստղային պատերազմներ» չեն, բայց մենք դրան ենք մոտենում: Մենք կանխատեսում ենք, որ 2060 թվականին DE համակարգերը կդառնան ավելի արդյունավետ: ՈՒժային դաշտի այս մտահղացումը ներառում է նաև այլ սպառնալիքներ, այդ թվում` միջուկային զենքի ոչնչացման եղանակներ», — պարզաբանել է լաբորատորիայի գլխավոր գիտական աշխատակից` Ջերեմի Մյուրեյ-Քրեզանը:
Այս պահին ԱՄՆ-ի զինուժն արդեն ունի ռազմածովային և ցամաքային ուղղորդված էներգիայի պաշտպանական համակարգեր, բայց դրանք սահմանափակ են իրենց գործողություններում և ունակ են խոցել միայն համեմատաբար պարզ թիրախներ:
Համաշխարհային ԶԼՄ-ները նկատում են, որ միջուկային զենքի կրճատումն աշխարհում դանդաղում է, իսկ ԱՄՆ-ն միջուկային զինանոցի ծախսերով առաջատարն է։