տրակտորիստին սպանեցին ..
ջրմուղի աշխատողին սպանեցին
(մտադիր էին չորսին սպանել )
և՞
սա՞ է խաղաղությունը
ինչու՞ լռել ու սպասել
ինչի՞ն ենք սպասում
արցախցիներ!
մինչև ե՞րբ եք լռելու
ինչի՞ն եք սպասում
թշնամու փամփուշտի՞ն
( հիշեք, գալու է ժամանակը և Ստեփանակերտի փողոցում էլ թուրքի կրակոցից ընկնելու)
մենք քավութրան նոխա՞զ ենք
ընդհանրապես, մեր կյանքը արժեք ունի՞, թե՞ չէ
ինչու՞ եք լռել
ինչու՞ եք ջայլամի կեցվածք ընդունել
պինդ փակած աչքն ու ականջը մեզ չեն ազատելու էս օրհասական վիճակից !
սուտ հայրենասիրական ճառերն էլ չեն փրկելու !
չկա բանակ
չկա անվտանգության համակարգ
չկա մեր կյանքի երաշխավոր ….
և ուրեմն
կամ համաձայնվեք , որ թուրքի գնդակը ամեն օր կարող է մի խաղաղ կյանք խլել
կամ
պահանջեք հարցի կոնկրետ լուծում ..
ըստ իս
պետք է վաղը բոլորս դուրս գանք հրապարակ
խաղաղապահ զորքի հրամանատարի ներկայությունը պահանջենք,
ա՛նուհետև
մեր գրավոր վերջնագիրը նրա միջոցով փոխանցենք ՌԴ նախագահին .
Հայաստանն արդեն մեկ տարի է՝ Արցախի անվտանգության երաշխավորը չէ !
իսկ վերջնագիրը այս է.
կարճ ժամկետում անցկացնել հանրաքվե.
մտնել Ռուսաստանի կազմ՝
այո
ոչ
կա՛մ գնդակահարվում է խաղաղ բնակչի վրա կրակողը !
կա՛մ լքում ենք Արցախը
միևնույն է,
ասպիսի ընթացքի դեպքում Արցախը լքելու են բոլորը,
Արցախը ու կյանքեր փրկելու համար պետք է դադարել լինել քավության նոխազ !
որոշեք !
Հ.Գ. չէի գրի այսքանը
ուղղակի սպանված երիտասարդի նկարը, ջրատարի փոսի մեջ ընկած,
տեսա ու …..
Բելլա Լալայանի ֆեյսբուքյան էջից