Պրոֆեսոր Չարչյանին կատարվել է կորոնարոգրաֆիա

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը երեկ ենթարկվել է բժշկական միջամտության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, վնասվածքաբան Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նա մանրամասնեց, որ ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է կորոնագրոգրաֆիա, ուսումնասիրվել է նախկինում տեղադրված ստնտերի վիճակը։ Պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր հունիսի 23-ի կալանավորման որոշումից հետո։

«Ես իսկապես հույս ունեմ, որ որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի: ՀՔԾ-ի մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա քրեական գործ է հարուցվել, դրան էլ գումարած, օգտագործել են անանուն աղբյուր, Թելեգրամի` Բաղրամյան 26 ալիքում հրապարակված ձայնագրություն, որը, ինչպես հետագայում պարզվեց` մոնտաժված էր»,- ասել է Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործով խնդիրներն ակնհայտ են, նրա նկատմամբ քրեական հետապնդումն անխուսափելիորեն դադարեցվելու է։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն