Պուտինի և Բայդենի բանակցությունները մոտենում են ավարտին

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև բանակցություններն ավարտվել են, դրանք տևել են երկու ժամ։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Առայժմ կողմերը չեն հայտնում, թե ինչ հարցեր են բարձրացվել գագաթնաժողովում։

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Բայդենը կքննարկեն Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները , որոնք գտնվում են անմխիթար վիճակում։ Նրա խոսքով, քաղաքական գործիչները կանդրադառնան նաև Ուկրաինայի շուրջ լարվածության և ՆԱՏՕ — ի ուժերի առաջխաղացման թեմային մինչև Ռուսաստանի սահմաններ։

Հանդիպումը կայացել է հատուկ տեսազանգի միջոցով։ Կրեմլից հայտնել են, որ այս գիծը ստեղծվել է նախկին վարչակազմերի ժամանակ, սակայն այսօր այն առաջին անգամ է կիրառվում։ Քաղաքական գործիչների շփման առաջին կադրերը ցուցադրվեցին լրագրողներին , սակայն հետո հանդիպումն անցավ փակ ձևաչափով։

Ռուսաստանի ղեկավարը Սոչիի նստավայրից կապ է հաստատել ամերիկացի նախագահի հետ։ Պուտինն այնտեղ է ժամանել Նյու Դելիից, որտեղ նա գտնվում էր այցով։ Նախագահների ներկայիս շփումը հինգերորդն է Բայդենի պաշտոնավարումից ի վեր։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն