Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և երկկողմ դիվանագետների արտաքսման հարցեր։Այդ մասին տեղեկացնում է France Press գործակալությունը՝ վկայաբերելով Ելիսեյան պալատին։

Առաջնորդները նաև շուտով հայտարարություն կանեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությունների մասին։ Բացի այդ՝ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան լիովին աջակցում է Եվրամիության իր գործընկերներին՝ Ռուսաստանից նրանց դիվանագետներին արտաքսելուց հետո։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն