Պուտինն ու Նեթանյահուն բանակցություններ են վարել

Մայիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փոխանակել են շնորհավորանքներ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի կապակցությամբ։

Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հաղթանակի օրը պաշտոնապես նշվում է նաև Իսրայելում, Ռուսատանի նախագահը ցանկություն է հայտնել շնորհավորել Իսրայելում ապրող պատերազմի վետերաններին՝ ցանկանալով նրանց առողջություն և բարօրություն։ Կարևորել են, որ Ռուսաստանը և Իսրայելը համերաշխորեն հակադարձում են նացիզմի հերոսացմանը և Հոլոքոստի հերքմանը։ Կրեմլի շրջանակներում խոսում են, որ Պուտինն ու Նեթանյահուն դիտարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Մասնավորապես՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել առևտրատնտեսական փոխգործակցությունը և մոտ ապագայում անցկացնել միջիրավական հանձնաժողովների հերթական նիստեր։

Կրեմլի մամուլի ծառայությունը բանաձևել է, որ շոշափել են միջազգային օրակարգի կարևոր հարցեր՝ շեշտադրելով սիրիական կարգավորման հիմնախնդիրը։

Ուշագրավ է, որ Իսրայելի վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է Կիևի հետ իր շփումների մասին։ Երկուստեք պայմանավորվել են շարունակել երկխոսությունը` անվտանգության ծառայության խորհուրդների, ռազմական, արտաքին քաղաքական և տնտեսական գերատեսչությունների շրջանակներում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն