Պուտինը և Լուկաշենկոն պայմանավորվել են Բելառուսի համար գազի գինը պահպանել

— Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են հաջորդ տարի պահպանել ռուսաստանյան գազի գինը,- լրագրողներին ասաց ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Որոշվեց, որ Բելառուսի համար գազի գինը 2022 թվականին չի ինդեքսավորվի և կմնա 2021-ի մակարդակին»,- ասաց Պեսկովը։

Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են հուլիսի 13-ին  Սանկտ Պետերբուրգում: «Пул первого» Telegram ալիքի փոխանցմամբ ՝ բանակցությունները տեւել են ավելի քան հինգ ժամ:

 Անցած տարվա դեկտեմբերի վերջին Մոսկվան ու Մինսկը ստորագրեցին համաձայնագիր, որով որոշվեց Բելառուս մատակարարվող գազի գնի որոշման կարգը: Ավելի ուշ Լուկաշենկոն ասաց, որ 2021 թվականին Ռուսաստանից Բելառուս մատակարարվող գազի գինը հազար խորանարդ մետրի համար $ 128,5 դոլար է: Հետո նա ասաց, որ գինը կարող էր «ավելի արդար» լինել:

Թողնել մեկնաբանություն