Պուտինը հայտարարել է Ճապոնիան Կուրիլների տնտեսությունում ներգրավելու յուրօրինակ և աննախադեպ առաջարկության մասին

Պուտինը հայտարարել է Ճապոնիան Կուրիլների տնտեսությունում ներգրավելու յուրօրինակ և աննախադեպ առաջարկության մասին։

ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ՝ Պուտինը հանդես է եկել աննախադեպ ծանուցմամբ՝ Կուրիլյան կղզիների տնտեսական գործունեության մեջ Ճապոնիայի ներգրավման առաջարկով։

Նա ակնարկել է, որ Ռուսաստանը վաղուց արդեն ճապոնացի գործընկերների հետ աշխատանք է տանում տնտեսական գործունեության մասնակիցների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Պետության ղեկավարը հավելել է, որ այդ խնդիրն ինքը քննարկել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, ով այդ բնագավառում փորձառություն և առաջարկություններ ունի:

«Ուզում եմ ասել, որ այն, ինչի մասին մենք խոսել ենք՝ բացարձակ յուրօրինակ և աննախադեպ է: Ես դա ասում եմ հատուկ նրա համար, որպեսզի շահագրգռեմ տնտեսական գործունեություն ծավալող մարդկանց։ Հուսով եմ, որ Ձեր ուղևորությունից և տեղում իրավիճակը գնահատելուց հետո, մենք վերջնականապես կձևակերպենք այս առաջարկները, և դրանք պարտադիր կիրականացնենք »,- ասել է Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ:

Նա ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ Միշուստինն առաջիկայում աշխատանքային այցով կուղևորվի Հեռավոր Արևելք և Իրկուտսկ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն