Պուտինը խոստացել է Ռուսաստանի օգնությունն` անտառային հրդեհների մարման համար (նկարներ)

Ռուսաստանը կշարունակի օգնել Թուրքիային անտառների մարման հարցում։ Այդ մասին հաղորդել է Պուտինն` իր թուրք գործընկեր Էրդողանին` հեռախոսազրույցի ընթացքում։ Կողմերը դիտարկել են արտակարգ դրությունը Թուրքիայում, որը ծագել է հրդեհներից։

«Նշվել է երկու երկրների փոխգործակցության կարևորությունն այս բնական աղետի դեմ պայքարում: Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը կշարունակի համակողմ աջակցություն ցուցաբերել Թուրքիային՝ հրդեհների մարման հարցում: Էրդողանը ջերմորեն շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ծանրակշիռ աջակցության համար»,- ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Այս երկու երկրների առաջնորդները դիտարկել են երկկողմ համագործակցության, առևտրատնտեսական ոլորտում ձեռք բերված համաձայնությունների շուրջ հետագա աշխատանքների շարունակության, էներգետիկայի, ինչպես նաև այլ ոլորտի հարցեր։

Ավելի վաղ՝ Sputnik ռադիոն տեղեկացրել է, որ անտառային հրդեհներից տուժած տարածաշրջանները Թուրքիայում հայտարարվել են աղետի գոտին։

 

 

Թողնել մեկնաբանություն