Քաբուլում պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ. տեսանյութ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է նվազագույնը 103 մարդու: Նրանցից առնվազն 13-ը ամերիկացի զինվորականներ են։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Մինչ այդ հաղորդվում էր 90 մարդու մահվան մասին: Իսկ Վաշինգտոնում հաստատել են տեղեկությունը, որ 13-րդ ամերիկացի զինվորը մահացել է ստացած վերքերից:

Ավելի ուշ թալիբների խոսնակը հայտարարել է, որ 103 թալիբներից առնվազն 28-ը զոհվել են ռմբակոծությունների հետևանքով: «Մենք ավելի շատ մարդ կորցրինք, քան ամերիկացիները»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին մի քանի պայթյուն է իրականացվել Քաբուլի օդանավակայանի մերձակայքում: Ահաբեկիչն իրեն պայթեցրել է Baron Hotel հյուրանոցի մոտ, որտեղ օտարերկրացիներ են տեղավորվել:

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ ողբերգության մեջ դերակատարում ունի Իսլամական պետության ահաբեկչական խմբավորումը (ИГИЛ)։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն